Գեղարքունիքի նորանշանակ մարզպետի կենսագրությունը

Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 10-ին Գնել Սանոսյնաը նշանակվեց Գեղաքունիքի մարզպետ: Մինչ այս նա բնապահպանության փոխնախարար էր:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 07.10.1983թ.,  Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում

Կրթություն
2000-2004թթ. սովորել է ԵՊՀ, Աշխարհագրություն մասնագիտությամբ, Աշխարհագրության բակալավրի աստիճան
2004-2006թթ. սովորել է ԵՊՀ Աշխարհագրության մասնագիտությամբ,  Աշխարհագրության մագիստրոսի աստիճան
/մասնագիտացումը բնօգտագործում և  բնապահպանություն/

Աշխատանքային գործունեություն
2004-2010թթ. «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում` որպես աշխարհագրության ուսուցիչ
2007-2010թթ.  Երևանի հյուսիսային համալսարանում` որպես դասախոս
2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում, որպես վաճառքի պատասխանատու
2006-2018թթ. Արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս
«Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ է

Կուսակցական պատկանելիությունը 
ՔՊ կուսակցության անդամ

Անձնական տվյալներ 
Ամուսնացած է, ունի երկու երեխա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել