Քվեարկությունից առաջ և հետո գրանցվել է 103 ահազանգ. Մերուժան Հակոբյան

Մինրև Երևանի աբագանու արտահերթ ընտրության քվերակության օրվա 08:00-ն ոստիկանությունում ստացվել է 93 տեղեկություն՝ ընտրախախտումների, ընտրական գործընթացի վերաբերյալ:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը:

«Դրանցից 21-ը վերաբերել են ընտրողներին կաշառք տալուն, կաշառք ստանալուն, բարեգործական քայլերի ընկալման կամ ընտրողի ազատ կամքին խոչընդոտման:

17 դեպքը վերաբերվում է ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորություննների իրականցմանը խոչընդոտելուն:

1 դեպք՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն:

1 դեպք՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն:

2 դեպք այլ տեսակի խախտումներ:

2 դեպք էլ եղել վարչական իրավախախտումների տեսքով՝ պաստառների հետ կապված, երբ փորթել էին փչացնել պաստառները»,-նշեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը:

Նրա խոսքով այս 93 դեպքերից 3-ով արդեն հարուցվել է քրեական գործ, 2-ն ուղարկվել է նախաքննական մարմին, 9 դեպքի նյութերը  գտնվում են նախապատրաստման ընթացքում, 28-ի մասին ստացված տեղեկությունը որևէ կերպ չի հիմնարվորվել:

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, քվեարկության օրը, ժամը 12-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։

«Ահազանգերից 1-ը վերաբերվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 1 դեպքը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ դեպքեր, խոսքը վերաբերում է կուտակումներին, առանց պետհամարանիշի մեքենաների և այլն»,-ասաց Մերուժան Հակոբյանը:

Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել