22-ամյա աղջիկը մեղադրվում է անչափահասին սեռական շահագործման հանձնելու մեջ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է քննվել նախկինում չդատված 22 -ամյա Անահիտ Սարդարյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ըստ մեղադրանքի` Անահիտը 2012 թվականի սեպտեմբեր ամսի կեսերին շահագործման նպատակով, Վաչագան Մարտիրոսյանին երեք օրով սեռական հարաբերություններ ունենալու համար փոխանցել է անչափահաս, 1995 թվականի փետրվարի 2-ին ծնված Ս.Թ.-ին: Վերջինիս համար Վաչագանից պահանջել և ստացել է 20.000 դրամ։

Այնուհետև, ստանալով Սանամին, նախ տեղափոխել է պապիկի` Վանաձոր քաղաքի բնակարան, ապա Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցի թիվ 4 տնակ, որտեղ էլ սեռական հարաբերություն է ունեցել Ս. Թ.-ի հետ: Արդյունքում աղջկան ենթարկել է սեռական շահագործման։

Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ Անահիտ Սարդարյանին մեղավոր է ճանաչել ըստ ՀՀ քրեական օրենգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 7 տարի ազատազրկման:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

Լուսանկարը` police.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել