Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ մամուլում տարածվել են տեղեկություններ, թե իբր Բաղրամյան 26 հասցեի շրջակայքում տեղի ունեցած պայթյունի պատճառն այն է, որ կառուցվել են ինչ-որ շենքեր, ճանապարհը փոքրացել է և նշում են, որ այդ շենքերը պատկանում են իրեն։
«Հիմա մենք գնում ենք այդ հասցեով, պարզելու՝ արդյոք Ալեն Սիմոնյանն այդտեղ շենք, շինություն ունի՞, թե չունի և իրականում ո՞ւմ են պատկանում դրանք։ Իրական սեփականատերերը, եթե կտեսնեն այս տեսանյութը, ես իրենց խորհուրդ եմ տալիս, որ իրենք նույնպես գան, որովհետև ես հետամուտ եմ լինելու, որպեսզի այդ շենքրը ստուգվեն, ստուգվեն բոլոր փաստաթղթերը։ Ես ունեմ կասկածներ, որ հատուկ են տարածել, որ դա իմ հետ կապ ունեցող շենքեր են, որպեսզի ինչ-որ ձևով բնակիչներին լռեցնեն»,-ասաց ԱԺ նախագահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։