«Հաստատվեց այն, ինչ ես մտածում էի․ շինարարները, որոնք աշխատանքներ են իրականացրել, երբ քաղաքացիները բողոքել են, փորձել են քաղաքացիներին սաստել՝ իմ անունը տալով։ Իրական սեփականատիրոջը առաջարկում եմ կապվել իմ գրասենյակի հետ վաղը կամ այսօր։ Ես սպասում եմ ձեզ, մենք զրուցելու բաներ ունենք։ Կկապվեմ նաև քաղաքապետարանի հետ»,-այս մասին ասել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ գնալու է յուրաքանչյուր նման դեպքի հետևից և հայտնեց, որ հայտարարագրված գույքից դուրս ինքը գույք չունի։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և նշել, որ մամուլում տարածվել են տեղեկություններ, թե իբր Բաղրամյան 26 հասցեի շրջակայքում տեղի ունեցած պայթյունի պատճառն այն է, որ կառուցվել են ինչ-որ շենքեր, ճանապարհը փոքրացել է և նշում են, որ այդ շենքերը պատկանում են իրեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Տեսանյութը՝ այստեղ։