Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի կենտրոնական հատվածում պայթյունի ձայներ են լսվել։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։