Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ, «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել և բախվել գազատարին՝ վնասելով այն․ առաջացած հրդեհից բռնկվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները։
Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ Այրվել են չորս տրանսպորտային միջոց (2 «Mercedes-Benz», 1 «BYD» մակնիշի էլեկտրոմոբիլ, 1 «KamAZ» մակնիշի բետոնախառնիչ՝ մասամբ), փայտե էլեկտրական սյուն, վնասված գազատարից արտահոսաած գազը, ջերմահարվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը (մասամբ), հարակից շենքից՝ օդափոխիչներ, գազի հաշվիչ:
Դեպքի վայրում իրականցվում է հերթապահություն։