2013 թվականի հունիսի 03-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 311-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից բռնություն գործադրելով զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և կաշառք պահանջելու դեպքի առթիվ:
2013թ-ի մայիսի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությունն այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից իր նկատմամբ կատարված ապօրինությունների մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այդ կապակցությամբ նախապատրաստված նյութերի ընթացքում՝ 2013 թվականի մայիսի 31-ին, կալանավորը տվել է գրավոր հաղորդում՝ համաձայն որի 2013 թվականի մարտի 16-ին իր նախկին զոքանչի հետ վիճաբանության արդյունքում բերման է ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունք, որտեղ նույն բաժանմունքի հերթապահի օգնականն իրեն ծեծի է ենթարկել՝ փորձելով կորզել խոստովանական բացատրություն, ապա նաև 100 լիտր բենզին՝ Բազումի բաժանմունքից ազատ արձակելու համար: Կատարվում է նախաքննություն:
Հատուկ քննչական ծառայություն
Իրավաբան.net