Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ անձրև, ամպրոպ, լեռնային շրջաններում նաև ձյուն կլինի

Երևանում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիրլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել