Սեպտեմբեր ամսվա տոնական և հանգստյան օրերը

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ սեպտեմբեր ամսին կան երկու տոնական և ոչ աշխատանքային օրեր՝ սեպտեմբերի 1-ը (Գիտելիքի և դպրության օր) և սեպտեմբերի 21-ը (Անկախության տոն):

Ի դեպ,  աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Հետևաբար, սեպտեմբերի 20-ին կաշխատենք 7 ժամ՝ 8-ի փոխարեն:

Սեպտեմբերի 1-ը շաբաթ օր է և այս ամսվա առաջին աշխատանքային օրը կլինի սեպտեմբերի 3-ին:

Այսպիսով, 6-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատողները սեպտեմբերին կունենան 7 հանգստյան օր, իսկ 5-օրյա ռեժիմով աշխատողները՝ 11 հանգստյան օր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել