«Շիրակի» ղեկավարների նոր որոշումն իսկապես և զարմանալիորեն ֆուտբոլ խաղալու օգտին է. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ.

««Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարների որոշման նոր՝ երեք օրվա մեջ չորրորդ փոփոխությունն արդեն իսկապես և զարմանալիորեն ֆուտբոլ խաղալու օգտին էր:

Եվ դա այնքան «ջանասիրաբար» է արվել, որ անգամ հաջողվել է ՀՖՖ փոխարեն արտահերթ Ժողովի օր նշանակել այն դեպքում, երբ անգամ ՀՖՖ-ին հայտնի չէ իր այդ Ժողովի օրը: ՀՖՖ-ն զերծ կմնա որևէ նոր մեկնաբանություններից՝ թողնելով այն ֆուտբոլասերների և հանրության դատողությանը:

Սակայն կրկին կհայտարարենք, որ ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ «Շիրակի» բոլոր հնարավոր վերջնաժամկետների խախտումով ներկայացված խնդրանքը բավարարելու որոշումն իրապես պայմանավորված է եղել ֆուտբոլի և ֆուտբոլասերների, այլ ոչ թե «խաղ առնողի» հոգեբանությամբ «Շիրակի» ղեկավարների շահերով»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել