Ոստիկանության պետը սպայական կոչումներ հանձնեց մի խումբ ոստիկանների

Հուլիսի 16-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ավագ և միջին խմբի հերթական կոչումներ հանձնեց ոստիկանության մի շարք ծառայողների, հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Լոռու, Արագածոտնի մարզային վարչությունների, զորքերի ու ճանապարհային ոստիկանության ծառայողները ստացան ոստիկանության մայորի, փոխգնդապետի և գնդապետի սպայական կոչումներ:

Վալերիյ Օսիպյանը նաև հույս հայտնեց, որ կոչումներն էլ ավելի կպարտավորեցնեն նրանց առավել որակյալ ծառայություն իրականացնելու համար:


        

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել