Քաղաքացին հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության

Քաղաքացի Վահե Գրիգորյանը հայց էր ներակայցրել «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության ՓԲԸ-ի դեմ։ Ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Միքայելյանը 2016 թվականի հոկտեմբերի 25-ին Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրաման էր ստորագրել, որը Գրիգորյանի պնդմաման պետք է անվավեր ճանաչվեր։

Վահե Գրիգորյանը հայցը ներկայացրել էր, որպեսզի վերականգնվի «Արթիկ» մասնաճյուղի ղեկավարի իր պաշտոնը, սրանից բացի՝ վճարվի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։

Գործը քննվել է Երևանի ընդահնուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Կարինե Պետրոսյանի գլխավորությամբ։ 2018 թվականի ապրիլի 26-ին դատարանը հաստատել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը։

Ըստ այս համաձայնության, Վահե Գրիգորյանը և կազմակերպությունը համաձայնել են, որ նրա հետագա աշխատանքն անհնարին է, և այն չի վերականգնվի։ Սակայն, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարի հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, կկատարվի։ Վահե Գրիգորյանը կհատուցվի նաև աշխատանքում չվերականգնելու դիմաց՝ միջին աշխատավարձի վեցապատիկի չափով՝ շուրջ 4 միլիոն դրամ։

Նշենք նաև, որ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության ՓԲԸ-ից՝ ի օգուտ պետական բյուջեի կբռնագանձվի պետական տուրք՝ ոչ գույքային պահանջով 4000 դրամ, գույքային պահանջով՝ շուրջ 80 հազար դրամ, ինչպես նաև ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ընկերությունից հօգուտ Վահե Գրիգորյանի բռնագանձման ենթակա միջին աշխատավարձի 2 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել