Կրակոց Մաշտոցի պողոտայում․ հանցագործությունը բացահայտվել է

Հունիսի լույս 18-ի գիշերը, ժամը մեկն անց քսանի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ «Փակ շուկայի» մոտ վիճաբանություն է, իրար վրա են կրակում:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է նաև տաածքում ծառայություն իրականացնող կարմիր բերետավորներին ու ճանապարհային ոստիկաններին, որոնք արագ արձագանքելով՝ վեճի մասնակիցներից 3-ին բռնել և բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:

Ոստիկաններին տեսնելով մեկը փախել էր: Բաժին բերվածներից տաքսու վարորդը գլխի վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նրանք վիճել են ու հայհոյանքներով ուղեկցված վեճը դարձել է ծեծկռտուք:

Երիտասարդները կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել հասարակության նկատմամաբ, խաթարել երթևեկության բնականոն ընթացքը:

Նախնական տվյալներով՝ տաքսու վարորդն իր գազային ատրճանակով փորձել է պափշտպանվել, սակայն ուղևորներից մեկը վերցրել է նրա ձեռքից ու օդ կրակել: Պարզվել է, որ կրակողը բերման ենթարկվածներից 17 և 27-ամյա երիտասարդներից և ոչ մեկ չէր, այլ՝ փախածը:

Կենտրոնի քրեական հետախույզները սկսեցին Սարի թաղում ապրող Ռաֆայել Հ.-ի որոնողական աշխատանքները և 23-ամյա երիտասարդը հունիսի 19-ին ներկայացել է բաժին:

Նա ոստիկաններին հայտնել է, որ ինքն է տաքսու վարորդի ձեռքից վերցրել ատրճանակը, օդ կրակել ու դեն նետել: Այն հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են:

Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեկան գործի նյութերը փոխանցվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քրեական բաժին՝ նախաքննության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել