ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կենսագրությունը

Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն ՀՀ փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ փոխվարչապետի կենսագրական տվյլաները:

Մհեր Գրիգորյանը ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին, Աշտարակում:

Կրթություն 
1989-1991թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում,
1991-1994թթ. սովորել է և ավարտել ԵՊՀ իրաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի որակավորում,
1997-1998թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Աշխատանքային գործունեություն
1994-1996թթ. Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ,
1996 թվականին մասնագիտական գործունեությունը սկսել է ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը,
1999–2005թթ. աշխատել է Հայներարտբանկում (ներկայիս Ամերիաբանկ) իրավաբանական ծառայության ղեկավարի, գործառնական տնօրենի պաշտոններում,
2002-2006թթ. Համաշխարհային բանկին մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ,
2004-2005թթ. համատեղության կարգով աշխատել է «HSBC բանկ Հայաստան»-ում իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում,
2005-2007թթ. զբաղեցրել է «Ինեկոբանկ»-ի գործադիր տնօրենի պաշտոնում,
2007-2011թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան բանկում գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում,
2006-2018թթ. զբաղեցրել է «Առքա Քրեդիտ Ռեփորթինգ»-ի խորհրդի անդամի պաշտոնը,
2011-2018թթ. զբաղեցրել է Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնը,
2012-2018թթ. զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը,
2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

Այլ տվյալներ
Պահեստի սպա է
Դասախոսում է Հայ-ռուսական համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտում

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի և դուստր

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել