Նախկին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի կենսագրությունը

Մայիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության խորհրդակցական մարմնի անդամ Սամվել Հովհաննիսյանը:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նախկին փոխոստիկանապետի կենսագրությունը:

Սամվել Հովհաննիսյանը ծնվել է 1967 թ. մայիսի 1-ին, Երևան քաղաքում:

1991 թ. ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը,

2005 թ.` ՀՀ ոստիկանության ակադեմիան:
1985-1987 թթ. ծառայել է զինված ուժերում:
1988 թ. փետրվարից մինչև 1991 թ. մարտ ամիսն աշխատել է Երմետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի դիվիզիոնի միլիցիոներ,
1991 թ. մարտից մինչև նույն թվականի սեպտեմբերը՝ Երմետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի միլիցիայի վաշտի ջոկի հրամանատար:
03.09.1991-22.12.1992 թթ.` Երեւանի ՆԳ վարչության հասարակական կարգի պահպանության բաժնի տեսուչ,
22.12.1992-15.10.1993 թթ.` Երեւանի ՆԳՎ հասարակական կարգի պահպանության բաժնի ավագ տեսուչ,
15.10.1993-13.03.1996 թթ.` Երևանի Խորհրդային ՆԳԲ պետի ծառայության գծով տեղակալ,
13.03.1996-11.07.1998 թթ.` Արմավիրի մարզային ՆԳ վարչության պետի տեղակալ ծառայության գծով,
11.07.1998-14.09.1999 թթ.` Երեւան քաղաքի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի պետի տեղակալ ծառայության գծով,
09.12.1999-14.02.2003 թթ.` Պետական պահպանության վարչության պետի տեղակալ,
14.02.2003-09.03.2005 թթ.` Պետական պահպանության վարչության պետի տեղակալ ծառայության գծով:
09.03.2005-17.10.2013 ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ:
ՀՀ նախագահի 2013 թ. հոկտեմբերի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ:
ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 7-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Պարգևատրվել է

ՀՀ Նախագահի հրամանագրերով`
• «Մարտական ծառայության» մեդալ (2012 թ.),
• «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ (2008 թ.),

• ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով (2010 թ.),

• ՀՀ վարչապետի հուշամեդալով (2010 թ.),
• ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2011 թ.):

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել