Արտերկրում բնակվող 20-ից ավել հայ գիտնականներ կոչ են անում Սերժ Սարգսյանին հրաժարական տալ

 

 

 

Արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացի գիտնականները լրատվամիջոցներին ուղարկած իրենց հայտարարության մեջ նշում են, որ համերաշխություն են հայտնում Հայաստանում ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող քաղաքացիներին:

 Ըստ հայտարարության՝ իրենք ամենայն ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ընթացող դեպքերին և կոչ են  անում ներկա իշխանություններին և ոստիկանությանը ապահովել խաղաղ ցուցարարների անվտանգությունը եւ բացառել նրանց նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչպես նաև

կոչ են անում Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, քանի որ իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում Հայաստանում, ի թիվս շատ այլ ոլորտների, գիտությունը նույնպես տարվել է կործանման ճանապարհով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել