Ֆրանսիայի հրապարակում ոստիկանական ուժեր են հավաքվում

Այս պահին ցուցարարների կողմից փակված է Բաղրամյան փողոցը թե ներքևի՝ ֆրանսիայի հրապարակի կողմից, թե վերին հատվածում՝ Դեմիրճյան փողոցի հետ հատվող հատվածում:

Այս պահին Ֆրանսիայի հրապարակում ոստիկանական ուժեր են կուտակվում, ոստիկանները զրահապատ են և դիրքավորվում են:

Իրավիճակին կարող եք ծանոթանալ ուղիղ եթերով:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա համախոհները երեկ հայտարարեցին թավշյա, ոչ բռնի  հեղափոխություն անելու մասին և այժմ շարունակվում են բողոքի ակցիաները:

Ցույցերն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում նշանակվելու դեմ են:

Լարված իրավիճակ. բերման են ենթարկում ցուցարարներին

Gepostet von Iravaban.net am Dienstag, 17. April 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել