Վաղն առավոտից սկսում ենք Երևանի բոլոր փողոցների, այնուհետև մայրուղիների շրջափակման գործընթացը․ Նիկոլ Փաշինյան

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է հանրահավաքը։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի բոլոր մարզերից առավոտյան կարող են դուրս գալ և շարժվել դեպի մայրաքաղաք։

«Վաղն առավոտից սկսում ենք Երևանի բոլոր փողոցների, այնուհետև մայրուղիների շրջափակման գործընթացը»,-հայտարարեց նա։ Նա կոչ արեց խմբեր կազմել և դադարեցնել հանրապետության բոլոր փողոցների ու մայրուղիների երթևեկությունը՝ հատկապես Ազգային ժողով տանող ճանապարհները։

Նա նշեց, որ պետք է գիշերը սկսել գործողությունը, բերել աղբարկղեր, ավազով պարկեր ու արգելափակել փողոցները՝ նպատակն այն է, որ ԱԺ պատգամավորները չկարողանան հասնել աշխատավայր։ Փաշինյանը կոնկրետ ժամ չնշեց՝ նշելով, որ այդպիսով ոստիկանները չեն իմանա, թե որտեղ ինչ է նախապատրաստվում։

Նրա խոսքով, երեկ ունեցած հեռախոսային խոսակցությունների ժամանակ պայմանավորված տեղերի և վայրերի տարածքում ոստիկանները պատրաստ սպասել են նրանց, այդ իսկ պատճառով այսօր ոչ ոքի չի զանգի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել