ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընտրվել է Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի իսկական անդամ և պարգևատրվել «Պատվո շքանշան»-ով

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընտրվել է Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի իսկական անդամ և պարգևատրվել ակադեմիայի «Պատվո շքանշան»-ով:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահության 04.04.2018 թ. թիվ 22 որոշմամբ Աղվան Հովսեփյանը նման բարձր պարգևի է արժանացել Հայաստանում ազգային և միջազգային մշակութային ժառանգության արժեքների պահպանման և հանրահռչակման, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթարանի իրավաբանական ընթերցումը» եռալեզու գրքի հրատարակման, մշակութային նոր արժեքների ստեղծման, վերականգնման, «Հայաստանի Հանրապետություն» հանրագիտարանին աջակցելու համար։

Ակադեմիայի իսկական անդամ ընտրվելու դիպլոմը և «Պատվո շքանշան»-ը ՀՀ ՔԿ նախագահին հանձնվել է այսօր՝ ապրիլի 11-ին, Փաստավավերագրության միջազգային Ակադեմիայի ՀՀ դեպարտամենտի նախագահ, ՓՎՄ և Անվտանգության և կոնֆլիկտոլոգիայի Եվրոպական ակադեմիաների Ակադեմիկոս ՓՎՄԱ դոկտոր պրոֆեսոր Սամվել Հակոբյանի  կողմից։

Նշենք, որ ՓՎՄԱ-ի «Պատվո շքանշան»-ով պարգևատրվում են տարբեր երկրների բոլոր բնագավառների գիտնականներ, մշակույթի, արվեստի, հասարակական և քաղաքական,  գործիչներ, պետությունների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, գործարարներ՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և այլ բնագավառներում ունեցած ներդրման ու մեծագույն վաստակի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել