Աշխատանքի հրավեր ոստիկանությունից

ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում սպայական պաշտոնում ծառայության անցնելու համար պահանջվում են մասնագետներ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Պահանջվող որակավորումը.
– մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացի, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ»-«ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախապատրաստված դեպքերի),
– բարձրագույն տեխնիկական կրթություն,
– առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
– ՏՏ ոլորտում հիմնարար և ինժեներական մասնագիտական գիտելիքների իմացություն,
– տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ,
– նախաձեռնությամբ հանդես գալու կարողություն,
– որոշում կայացնելու և կազմակերպչական հմտություններ։

Ցանկացողներին խնդրվում է զանգահարել 010596200, 010596051 հեռախոսահամարներով կամ ներկայացնել ինքնակենսագրություն (ռեզյումե) [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ անձնագրով, զինվորական գրքույկով և կրթության մասին պետական նմուշի ավարտական փաստաթղթով ներկայանալ ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն (հասցե՝ ք․ Երևան Նալբանդյան 130), յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9։00-ից 17։00-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել