Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար

Ռուսաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հրապարակել է փաստաթղթերի այն ցանկը, որն անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Այսպիսով, անհրաժեշտ է՝

1. Դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
2. Անձնագիրը և դրա պետճենը կամ քաղաքացիություն չունեցող անձի վկայականը և դրա պատճենը
3. 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
4. ծննդյան վկայականը և դրա պատճենը
5. հայկական ծագումը հաստատող փաստաթուղթը` ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ հայկական ծագումը հաստատող այլ փաստաթուղթ
6. եթե ՀՀ քաղաքացիություն ստանալու համար հիմք է հանդիսանում ՀՀ քաղաքացու հետ ամուսնությունը, անհրաժեշտ է ներկացանել նաև ամուսնության վկայականը և դրա պատճենը, ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին
7. եթե ՀՀ քաղաքացիություն ստանալու համար հիմք է հանդիսանում իր ՀՀ քաղաքացի Երեխան անրհաժեշտ է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել