Նորություններ

Շուրջ 460 հազար եվրո է տրամադրվել ՔՀԿ-ների հզորացման միջոցով դրական փոփոխությունների հասնելու համար

Հայաստանում «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով» երկամյա ծրագիրը կֆինանսավորվի Եվրամիության կողմից:

Պայմանագիրը կնքվել է հունվարի 19-ին և ստորագրվել է նախաձեռնությունը իրականացնող «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղի և երկու ՔՀԿ-ների՝ «Հանրային Քաղաքականության Ինստիտուտ» և «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի կողմից:

Կարողությունների ձևավորումը և ենթաֆինանսավորումը հանդիսանում են  ծրագրի առանցքային գործիքը  քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ընտանեկան բռնության հետ կապված մարդու իրավունքների խախտումները, խոշտանգումներից ազատվելու իրավունքները, արդար դատաքննության իրավունքը, հանդուրժողականությունը, որակյալ կրթության մատչելիությունը և առողջապահական ծառայությունների մատչելիությունը մշտադիտարկելու, արձանագրելու և զեկուցելու համար  անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ տրամադրելու նպատակով:

Այն կծառայի որպես կամուրջ Հայաստանում գործող իրավապաշտպանների և ակտիվ երիտասարդների միջև, ովքեր հետաքրքված են հայերի իրավունքների պաշտպանության հարցում ավելի մեծ փորձ ձեռք բերել:

Ծրագրի ընդհանուր բյուջեն ՝ 460,035 եվրո, (ԵՄ ներդրումը` 400,000 եվրո) կօգնի մարդկանց ավելի ընդլայնել գիտելիքները մարդու իրավունքների, քրեական և սոցիալական արդարադատության վերաբերյալ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել