Նորություններ

Նախագիծը չէր բերի այն լուծմանը, որը ակնակալվում էր. Արտեմ Ասատրյան

Աշխատանքային օրենսգրքում սահմանված են աշխատանքային ռեժիմներ, որոնք կարգավորում են գործատուները՝ իրենց հայեցողությամբ և այն ձևակերպումը, որ աշխատանքը ավարտվի 17:00-ին կարող է վերաբերել պետական, համայնքային և ոչ առևտրային կազմակերպություններին:

Այս մասին այսօր՝ հունավրի 17-ին, Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով պատգամավոր Լենա Նազարյանի հարցին, թե ինչո՞ւ իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը նախարարության հավանությանը չի արժանացել:

Խոսքը վերաբերում է  Լենա Նազարյանի և Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի ներկայացրած նոր օրենքի նախագծին, որով մանկապարտեզ հաճախող երեխա ունեցող ծնողներից մեկի աշխատաժամանկի կրճատում էր նախատեսվում:

«Ոչ պետական սեկտորի համար, գործատուների մոտ այս խնդիրը չի լուծվի,քանի որ յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքային ռեժիմները, որոնք սահմանվում են գործատուի անհատական իրավական ակտով, կարող են ընդգրկել ամենատարբեր ժամանակահատվածներ: Նախագիծը չէր բերի այն լուծմանը, որը ակնակալվում էր»,-նշեց նախարարը:

Արտեմ Ասատրյանի պխոսքով՝ խնդրին պետք է լուծում տալ և նախարարությունը հիմա ավելի համապարփակ ծրագիր է մշակում:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել