Աշխատանքային օրենսգրքում սահմանված են աշխատանքային ռեժիմներ, որոնք կարգավորում են գործատուները՝ իրենց հայեցողությամբ և այն ձևակերպումը, որ աշխատանքը ավարտվի 17:00-ին կարող է վերաբերել պետական, համայնքային և ոչ առևտրային կազմակերպություններին:
Այս մասին այսօր՝ հունավրի 17-ին, Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով պատգամավոր Լենա Նազարյանի հարցին, թե ինչո՞ւ իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը նախարարության հավանությանը չի արժանացել:
Խոսքը վերաբերում է Լենա Նազարյանի և Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի ներկայացրած նոր օրենքի նախագծին, որով մանկապարտեզ հաճախող երեխա ունեցող ծնողներից մեկի աշխատաժամանկի կրճատում էր նախատեսվում:
«Ոչ պետական սեկտորի համար, գործատուների մոտ այս խնդիրը չի լուծվի,քանի որ յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքային ռեժիմները, որոնք սահմանվում են գործատուի անհատական իրավական ակտով, կարող են ընդգրկել ամենատարբեր ժամանակահատվածներ: Նախագիծը չէր բերի այն լուծմանը, որը ակնակալվում էր»,-նշեց նախարարը:
Արտեմ Ասատրյանի պխոսքով՝ խնդրին պետք է լուծում տալ և նախարարությունը հիմա ավելի համապարփակ ծրագիր է մշակում:
Եվգենյա Համբարձումյան