Նորություններ

Որքա՞ն եկամտային հարկ կվճարեք այսուհետ

Եկամտային հարկը հարկման օբյեկտի համար Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված Եկամտային հարկի հետ կապված նոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2018թ.-ի հունվարի 1-ից:

Այսուհետ՝

Հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝

  • ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակով.
Հարկման բազայի ամսական մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչև 150000 դրամը ներառյալ  23 տոկոս

 

150000-ից մինչև 2000000 դրամը ներառյալ

 

34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը

 

2000000-ից ավելի դրամ

 

 

552500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

 

  • տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով.

Հարկման բազայի տարեկան մեծությունը

Եկամտային հարկի դրույքաչափը

 

մինչև 1800000 դրամը ներառյալ

 

23 տոկոս

 

1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ

 

414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը

 

24000000-ից ավելի դրամ

 

 

6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

 

Այսինքն, եթե Դուք աշխատում եք և Ձեր աշխատանքային պայմանագրով ամսական աշխատավարձը կազմում է օրինակ` 200.000 ՀՀ դրամ, ապա Ձեր ամսական եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ կերպ.

  1. 150000:100×23%= 34500 ՀՀ դրամ
  2. 50000:100×28%= 14000 ՀՀ դրամ
  3. 34500+14000= 48500 ՀՀ դրամ

Այսինքն 200000 ՀՀ դրամ ամսական աշխտավարձ ստանալու դեպքում Ձեր ամսական եկամտային հարկը կկազմի 48500 ՀՀ դրամ:

Իսկ տարեկան կտրվածքով եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ կերպ, քանի որ Ձեր ամսական աշխատավարձը կազմում է 200.000 ՀՀ դրամ ապա Ձեր Հարկման բազայի տարեկան մեծությունը կազմում է 2.400.000 ՀՀ դրամ հետևաբար.

  1. 1800000:100×23%= 414000 ՀՀ դրամ
  2. 600000:100×28%= 168000 ՀՀ դրամ
  3. 414000+168000= 582000 ՀՀ դրամ

Այսինքն 200.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձ ստանալու դեպքում Ձեր տարեկան եկամտային հարկը կկազմի 582.000 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել