Այս տարի արդեն իրականացվել է 53 հազար 270 հատ չվերթ․ ՔԳԱՎ պետ

Համաձայն դեկտեմբերի 25-ի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 մլն 495 հազար 5 հարյուր մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 21.1 տոկոսով: ՀՀ օդանավակայաններում դեկտեմբերի 25-ի դրությամբ իրականացվել է 10 հազար 752 թռիչք-վայրէջք՝ 18.2 տոկոսով գերազանցելով 2016 թվականին գրանցած ցուցանիշը:

Այս մասին դեկտեմբերի 26-ին հայտարարել է  Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով տարվա ընթացքում ոլորտում արձանագրած ցուցանիշներին:

ՔԱԳՎ պետն անդրադառնալով ՀՀ օդային մայրուղիներում իրականացված չվերթներին՝ նշել է, որ դեկտեմբերի 25-ի դրությամբ իրականացվել է 53 հազար 270 հատ չվերթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 39.9%-ով: 2016 թվականի վերը նշված ժամանակահատվածում ՀՀ օդային մայրուղիներում սպասարկվել է 38 հազար 83 հատ չվերթ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 20 հազար 573 տոննա ապրանք, ինչը 2016 թվականի ցուցանիշը գերազանցել է 29.8%-ով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել