Հայաստանում ներդրվել է «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք»-ի հայեցակարգ․ Սերգեյ Ավետիսյան

2017 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների, ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման նպատակով կնքվել է շուրջ 845 մլն ՀՀ դրամի ներդրումային աշխատանքների պայմանագիր: Իրականացված ներդրումների արդյունքում օդանավակայանի բոլոր համալիրներում տեղադրվել են նոր ապակիներ, մոնտաժվել է կաթսայատան և ջեռուցման համակարգը:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին հայտարարել է  Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ ամփոփելով տարին։

ՔԱԳՎ պետը նշել է նաև, որ դեկտեմբերի 7-ից Հայաստանում ներդրվել է «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք»-ի հայեցակարգը միայն գիշերային ժամերի համար, համաձայն որի՝ ավիաընկերությունները հնարավորություն կունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր սահմանված կետից և չվերթն իրականացնել ազատորեն ընտրված երթուղով, ինչը կարող է կրճատել չվերթների իրականացման ծախսերը՝ էապես նվազեցնելով վառելիքի ծախսը: Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2018թ-ին նախատեսվում է հայեցակարգի ներդրում 24 ժամյա ռեժիմով: Ներդրումից հետո հայեցակարգը կգործի Հայաստանի ամբողջ օդային տարածքում առանց ժամային սահմանափակումների և կիրառելի կլինի տարանցիկ թռիչքների համար:

Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հունվարի 1-ից կրկնակի կնվազեցնի դեպի Մՙոսկվա թռիչքները: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնել է ընկերության  կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել