Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներից մեկն ընկել է ձորը

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Արաբկիր զբոսայգում՝ Հրազդանի կիրճում իրար են բախվել «Audi A6» և «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Audi A6» մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է Հրազդան գետում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել