Նորություններ

ՔՀԿ-ների բուհական ծրագրի մասնակիցները հանդիպեցին Կարեն Զադոյանի հետ

Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում կրթական նոր ծրագրին մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչները հանդիպեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի հետ։

Նշենք, որ այս շաբաթ մեկնարկել է հավաստագրային նոր ծրագրի երկրորդ փուլի դասընթացները, որին մասնակցում է 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ հայաստանյան հինգ մարզից: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ստեղծվել է կրթական հավաստագրային նոր կուրսը և 120 ՔՀԿ ներկայացուցիչ անվճար մասնակցելու է իր կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված կրթություն:

Այսօրվա հանդիպմանը դասընթացի մասնակիցները ներկայացրեցին իրենց տպավորությունները, նկատված խնդիրները կրթական ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Մասնակիցները բովանդակային մասով միայն դրական գնահատականներ էին տալիս, իսկ մյուս կազմակերպչական փոքր խնդիրները վերաբերում էին օդափոխության, ջրի մատակարարման և այլ հարցերի հետ:

Կարեն Զադոյանը, լսելով նրանց խնդիրները, նշեց, որ բարձրացված հարցերը կքննարկվեն համալսարանի հետ և կլուծվեն:

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել