Նորություններ

Նախագահը վավերացրել է Ասիական զարգացման բանկից 40 մլն ԱՄՆ դոլարի վարկ վերցնելու մասին օրենքի նախագիծը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը՝ 61 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ՀՀ-ին կտրամադրվի 40 մլն ԱՄՆ դոլարի վարկ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել