9 քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության համաձայնությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով ՀՀ 9 քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին:

1.Հարություն Հայկի Ասատրյանը /ծնված11.1998թ./ սովորում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում: 2017թ. նոյեմբերի 22-ին կլրանա նրա 19 տարին: Մեկ տարի արտերկրում գտնվելու պատճառով ուսումնառության ավարտը ուշացել է:

2.Պողոս Խաչիկի Սարգսյանը /ծնված12.1998թ./ սովորում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում: 2017թ. դեկտեմբերի 18-ին կլրանա նրա 19 տարին: Մեկ տարի արտերկրում գտնվելու պատճառով ուսումնառության ավարտը ուշացել է:

3.Լևոն Արտակի Թադևոսյանը /ծնված11.1998թ./ սովորում է ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում: 2017թ. նոյեմբերի 18-ին կլրանա նրա 19 տարին: Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու պատճառով ուսումնառության ավարտը ուշացել է:

4.Անդրանիկ Արսենի Բարխուդարյանը /ծնված11.1998թ./ սովորում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի ավագ դպրոց ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում: 2017թ. դեկտեմբերի 29-ին կլրանա նրա 19 տարին: Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու պատճառով մեկ տարի ուշացումով՝ 8 տարեկան հասակում է գնացել դպրոց:

5.Թելման Սերգոյի Սարգսյանը /ծնված10.1998թ./ սովորում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոց ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում: 2017 թվականի հոկտեմբերի 15–ին լրացել է նրա 19 տարին: Մինչև 2011թ. սովորել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ-պետերբուրգի ռուսական դպրոցում: Հայաստան վերադառնալուց և հայկական դպրոց հաճախելու պատճառով ուսումնառությունը կրկնել է նույն դասարանում:

Վերոնշված սովորողները ուսումնառությունը ավարտելու են  2018թ. հունիսին:

6.Մանուկ Գևորգի Եղիազարյանը /ծնված09.1998թ./ սովորում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի 11-րդ դասարանում: 2017 թվականի սեպտեմբերի 22-ին լրացել է նրա 19 տարին: Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու պատճառով ուսումնառության ավարտը ուշացել է: Մանուկ Գևորգի Եղիազարյանը ուսումնառությունը ավարտելու է  2019թ. հունիսին:

7.Վանիկ Վահագնի Կարապետյանը /ծնված12.1998թ./ սովորում է Երևանի Վ.Դավթյանի անվան թիվ 149 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում: 2017 թվականի դեկտեմբերի 12-ին կլրանա նրա 19 տարին: Մեկ տարի ուշացումով է գնացել դպրոց:

8.Էդգար Արամի Հովհաննիսյանը /ծնված 15.11.1998թ./ սովորում է Երևանի Վ.Դավթյանի անվան թիվ 149 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում: 2017 թվականի նոյեմբերի 15-ին կլրանա նրա 19 տարին: Մեկ տարի ուշացումով է գնացել դպրոց:

9.Խաչիկ Արամայիսի Խաչատրյանը /ծնված 05.10.1998թ./ սովորում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոտքի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում: 2017 թվականի հոկտեմբերի 5-ին լրացել է նրա 19 տարին: Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու պատճառով մեկ տարի ուշացումով է գնացել դպրոց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել