Հրդեհ Մաշտոցի պողոտայում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 05:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:33-ին, մարվել՝ 05:34-ին:

Պարզվել է, որ լոգասենյակում այրվել են փայտե պահարան (1 հատ), էլ. լարեր մոտ 3 գմ, և կախովի առաստաղից մոտ 3 քմ հատված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել