Վարչապետի նոր խորհրդական Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիի կենսագրությունը

Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին ծնվել 1986 թվականի դեկտեմբերի 22-ին Մանիլայում։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ է։ 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

Նրա հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրը կիսով չափ հոլանդուհի, կիսով չափ՝ իռլանդուհի։ Շախմատ խաղալ սկսել է 6 տարեկանից։ 14 տարեկանում նա Իտալիայի Կոնկա դելլա Պրեսոլանայի ուժեղ մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5, 5 միավոր։ 2002-ին նրա վարկանիշն անցավ 2300-ից, սակայն հետագայում նա որոշ ժամանակով երկրորդ պլան մղեց շախմատը, քանի որ պետք է շարունակեր ուսումը։ Այսօր նա Ավստրալիայի լավագույն շախմատիստուհիներից է և այդ երկրի կանանց հավաքականի կազմում մասնակցել է 2008-ի համաշխարհային օլիմպիադային, որը կայացել է Դրեզդենում (Գերմանիա)։ 2009-ին Կաոիլին 9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ հաղթել է Մեծ Բրիտանիայում կայացած «Լոնդոն Չեսս կլասսիկ» խոշոր մրցաշարում՝ 2 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակցից։

Արիանա Կաոիլին մասնագիտությամբ տնտեսագետ է։

2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել է ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Հիշեցնենք, որ նա աշխարհահռչակ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինն է:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել