Նորություններ

«Գրին քարտի» խաղարկությամբ ահաբեկչության մեջ կասկածվող առնվազն 6 մարդ տեղափոխվել է ԱՄՆ

«Գրին քարտի» խաղարկությամբ ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող առնվազն 6 մարդ տեղափոխվել է ԱՄՆ ապրելու: Այս մասին հայտնում է Fox News–ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի աշխատակազմին։

Նրանցից մեկը Սայֆուլլո Սաիպովն է, որին  մեղադրում են Նյու Յորքում Հելոուինի օրը ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Ուզբեկ ներգաղթյալը ԱՄՆ էր եկել 2010 թվականին։

Նա քննիչներին խոստովանել է, որ իրեն ոգեշնչել է ԻՊ խմբավորման քարոզչությունը։

Հեռուստաալիքը հայտնում է, որ «Գրին քարտի» վիճակահանությունը ամեն տարի մինչեւ 50 հազար միգրացիոն վիզա է տրամադրում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ  մտադիր է փակել «Գրին քարտի» խաղարկության միգրացիոն ծրագիրը։ Դրա համար նրան անհրաժեշտ է Կոնգրեսի հավանությունը։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել