Կառավարության հավանությանը կներկայացվի դեղերի գրման և բացթողման կարգը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը  կառավարության հավանությանն է ներկայացրել դեղատոմսերի գրման և դեղերի բացթողման կարգը, դեղատոմսերի ձևերը և դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը:

Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են դեղատոմսերի ձևերի հետևյալ տեսակները.

  • թմրամիջոց պարունակող դեղերի համար` N1, (տպագրվելու են պետության կողմից)
  • հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար` N2,
  • մեկանգամյա` N3,
  • բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի համար` N4: Դեղերի բազմակի օգտագործման դեղատոմսը բաղկացած է թվով 6 կտրոնից, որոնց «Ա» և «Բ» հատվածները դեղատանը լրացվելուց հետո «Բ» հատվածը կտրվում և պահվում է դեղատանը:

Դեղատոմսը գրվում է անձամբ բժշկի կողմից հայերեն կամ լատիներեն լեզվով, ընթեռնելի ձեռագրով, գրիչով` առանց ուղղումների կամ լրացվում է էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով ՝ լրացնելով դեղատոմսերի ձևի բոլոր կետերը:

Թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսերի ձևը ունի սերիա և համարակալում: Սերիան սկսվում է «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Դեղատոմսերի ձևի համարը վեցանիշ թիվ է, համարակալումն սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 դեղատոմսերի ձև, որից հետո սերիան փոխվում է` «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության: 9.Թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսերի ձևը տպագրվում է պաշտպանվածության աստիճան ունեցող (ջրային նշաններ) 148 մմ x 210 մմ չափերով (A 5) վարդագույն թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Դեղատոմսերի ձևի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական հաստատության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են հաստատության դրոշմակնիքով (առկայության դեպքում): Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի N 2 դեղատոմսերի ձևը

տպագրվում է 148 մմ x 210 մմ չափերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը կապույտ են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական հաստատության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են հաստատության դրոշմակնիքով (առկայության դեպքում): Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել