Նորություններ

Ոսկեջրած հուշանվեր-խաչքարը և 5 շիշ խմիչքը նվեր՝ քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 20-ին պայմանագիր է կնքել «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի հետ: Պայմանագրով քաղաքապետարանը 0,7 տարողությամբ 5 շիշ ալկոհոլային խմիչք է ձեռք բերել:

Հուշանվեր-խմիչքը, ըստ ապրանքի տեխնիկական բնութագրի պետք է լինի թափանցիկ փայլով, առանց նստվածքի և կողմնակի խառնուկների, բաց դարչնագույնից մինչր մուգ դարչնագույն ոսկեգույն երանգով, տվյալ տեսակի խմիչքին բնորոշ համով ու բուրմունքով, առանց կողմնակի համի ու հոտի խմիչք: Էթիլ սպիրտի ծավալային մասը խմիչքում չպետք է գերազանցի 40 տոկոսը: Սպիրտը պետք է լինի 20 տարվա հնեցումից ոչ պակաս, շաքարների զանգվածային խտությունը՝ 7-20գ/դմ3, մեթիլ սպիրտի զանգվածային խտությունը՝ 1,0գ/դմ3-ից ոչ ավել: Խմիչքի տարան պետք է լինի հախճապակե:

Ձեռք բերված 5 շիշ խմիչքից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 50.000 դրամ, ընդհանուր՝ 250.000 դրամ:

Նույն պայմանագրով «Մովսիսյան» ՍՊԸ-ից հուշանվեր-խաչքար է ձեռք բերվել: Այն արժեցել է 250.000 դրամ: Խաչքարը պատրաստված է լատունից, ոսկեջրած, փորագրված հայկական զարդանախշերով: Այն 25 սմ բարձրություն ունի, 10 սմ՝ լայնություն: Պատվանդանը օնիքսից է՝ 15 սմ բարձրությամբ ու 20 սմ տրամագծով:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել