Ի՞նչ ազդեցություն կունենա շրջանավարտների թվի նվազումը բուհերի վրա

Եթե ուսանողների թիվը մյուս տարի նվազի, ապա դասախոսների թիվը նույնպես հնարավոր է նվազի: Իրավաբան.net-ի հետ զրույցում տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ այս իրավիճակը կապված է դպրոցների շրջանավարտների նվազման հետ:

«Այս տարի արդեն ուսանողների թվի պակաս կար, բայց դասախոսական կազմում կրճատումներ չեն եղել: Սակայն մյուս տարի դպրոցի շրջանավարտների թիվը զգալի նվազելու է, ինչի հետ կապված բուհերում խնդիրներ կառաջանան»,-նշեց ռեկտորը:

Հայտնի է, որ բուհերի դիմորդների թիվը բավական նվազել էր: Միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու համար հայտագրվել էր 9 հազար 800 դիմորդ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ փոքր էր 1500-ով: Սպասվում է, որ առնվազն այդքանով դիմորդները պակաս կլինեն նաեւ հաջորդ տարի:

Կորյուն Աթոյանի խոսքով՝ դասախոսների թվի նվազումը հաստատ չեն, քանի որ ոչ ոք չգիտի, թե քանի դիմորդ կունենա համալսարանը հաջորդ տարի:

Այս տարի տնտեսագիտական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով ընդունվել է 837, նախորդ տարի՝ 981 դիմորդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել