Ծեծկռտուք կարաոկե ակումբում. բերման է ենթարկվել 5 անձ

ՊՊԾ գնդի ծառայողները հոկտեմբերի 15-ին, ժամը 06:30-ի սահմաններում Խորենացու փողոցի վրա գտնվող կարաոկե ակումբից բերման են ենթարկել 5 անձի: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նշված անձինք ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որը հետո վերածվել է քաշքշուկի և ծեծկռտուքի:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել