ՊՊԾ գնդի ծառայողները հոկտեմբերի 15-ին, ժամը 06:30-ի սահմաններում Խորենացու փողոցի վրա գտնվող կարաոկե ակումբից բերման են ենթարկել 5 անձի: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նշված անձինք ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որը հետո վերածվել է քաշքշուկի և ծեծկռտուքի:
Կատարվում է քննություն: