Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով կարգավորվում է կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարը

Այսօր արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ոչ պաշտոնական թարգմանությունը: Համաձայնագրին ծանոթանալու համար անցեք՝ այստեղ:

Համաձայնագրի 16-րդ հոդվածով սահմանվում է կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարը

  1. Կողմերը պետք է համագործակցեն քրեական եւ ապօրինի գործողությունների դեմ պայքարի եւ դրանց կանխարգելման շուրջ՝ ներառյալ անդրազգային կազմակերպված գործողությունները կամ այլ հանցագործություններ, ինչպես օրինակ՝

ա) միգրանտների ապօրինի ներմուծում եւ մարդկանց թրաֆիքինգ,

բ) հրազենի, այդ թվում՝ ՓՏԶԹԶ-ների ապօրինի տեղափոխում եւ առեւտուր,

գ) արգելված թմրանյութերի ապօրինի տեղափոխում եւ առեւտուր,

դ) ապրանքների ապօրինի տեղափոխում եւ առեւտուր,

ե) տնտեսական եւ ֆինանսական ապօրինի գործողություններ, ինչպես օրինակ՝ կեղծում, հարկային խարդախություն եւ պետական գնումների հետ կապված խարդախություն,

զ) միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցների յուրացում,

է) ակտիվ եւ պասիվ կոռուպցիա՝ եւ՛ մասնավոր, եւ՛ պետական ոլորտներում,

ը) փաստաթղթերի կեղծում եւ կեղծ հայտարարությունների տարածում, եւ

թ) կիբեռհանցագործություն:

  1. Կողմերը պետք է ամրապնդեն իրավապահ մարմինների շրջանում երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցությունը՝ ներառյալ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլի) եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների միջեւ համագործակցության հնարավոր զարգացումը: Կողմերը պարտավորություն են ստանձնել արդյունավետորեն ներդնելու համապատասխան միջազգային ստանդարտները, մասնավորապես այն ստանդարտները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի 2000 թվականի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայում եւ դրա երեք արձանագրություններում: Կողմերը պետք է համագործակցեն ՄԱԿ-ի 2003 թվականի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիային, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի եւ ՏՀԶԿ-ի առաջարկություններին համապատասխան՝ կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, գույքի հայտարարագրման ոլորտում թափանցիկության ապահովման, խախտումների մասին տեղեկացնող անձանց պաշտպանության եւ իրավաբանական անձանց վերջնական շահառուների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման շուրջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել