Նորություններ

Թույլատրվել է Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզում հանրային սննդի կազմակերպումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության թույլտվությամբ՝ «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը վերականգնվել է. նախկինում սահմանված կասեցումը վերացվել է: Պետական վերահսկողության շրջանակներում իրականացված դիտարկման արդյունքում՝ Ծառայությունը դադարեցրել էր մանկապարտեզի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մի շարք սանիտարահիգիենիկ պահանջներ խախտելու պատճառով: Հանձնարարվել էր որոշակի վերանորոգումներ կատարել մանկապարտեզի խոհանոցում՝ այն նախագծելով և կառուցելով այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը:

IMG_20171002_153036  IMG_20171002_153036 mank2

Սահմանված ժամկետում «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ»-ի խոհանոցն ամբողջությամբ նորոգվել է, համապատասխանեցվել անիտարահիգիենիկ նորմերի պահանջներին և պատրաստ է շարունակելու աշխատանքը:
Կից ներկայացված են մանկապարտեզի՝ նորոգված խոհանոցի լուսանկարները:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել