Նորություններ

Հայաստանից դիտորդական առաքելությամբ խումբ կմեկնի Ղրղզստան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Համաձայն ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ղրղզական Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 11-18-ը Ղրղզական Հանրապետություն (Բիշքեկ) գործուղել ՀՀ դիտորդական առաքելություն` համաձայն
N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ղրղզական Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել