Մեկնարկեց Ազգային ժողովի քառօրյայի վերջին նիստը

Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ընթանում է խորհրդարանի հերթական քառօրյայի վերջին նիստը:

Նիստի սկզբում քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը: Մասնավորապես, քվեարկության է դրվել եւ ընդունվել է «ՀՀ եւ ՌԴ միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի՝ «ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց նաեւ «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման եւ մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական /միջկառավարական/ համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» օրենքի նախագիծը եւ այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել