Բուհի ռեկտորը դատապարտվել է 300 հազար դրամ տուգանքի

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը դատապարտվել է տուգանքի: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, վերջինս մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա վերոնշյալ համալսարանի ռեկտորը,  իր կարգադրիչ լիազորությունները համալսարանի շահերին հակառակ է օգտագործել և պետության օրինական շահերին էական վնաս հասցրել:

Մասնավորապես, նա 2015 և 2016 թվականներին  հրահանգել է դեկաններին այս ուսանողների բացակաները չնշել մատյանում, թույլատրել է նրանց մասնակցել  պետական ավարտական քննություններին և դրանք հանձնելուց հետո տրամադրել է պետական նմուշի ավարտական դիպլոմներ։

Գործը քննվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Մինչ դատաքննություն սկսելը ամբաստանյալ Լարիսա Համբարձումյանը միջնորդել է գործը քննել դատական քննության արագացված կարգով` հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում։

Դատարանը ատիժ նշանակելիս հաշվի է առել անձը դրականորեն բնութագրող տվյալները՝ նախկինում դատապարտված չլինելը, տարիքը և սեռը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ իրեն լիովին մեղավոր ճանաչելը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

2015 թվականին երեք անձի ապօրինի պետական նմուշի դիպլոմ տրամադրելու մասով վաղեմության ժամկետը անցել է, դատարանը պատիժ է սահմանել միայն 2016 թվաանին երեք անձի դրվագով հանցանք կատարելու մասով:

Դատարանը նրա նկատմամբ նշանակել է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել