Նորություններ

Կուտակային կենսաթոշակ` նախքան 63 տարեկանը

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է իր կենսաթոշակային միջոցները ստանալ նախքան 63
տարեկանը, եթե ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի
սահմանափակում ունեցող հաշմանդամ, ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն` ըստ կառավարության
սահմանած ցանկի, կամ, եթե օտարերկրացի է և վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
Նված դեպքերում կուտակային համակարգի մասնակիցը կարող է դիմում ներկայացնել և ամբողջությամբ և միանվագ
ստանալ իր կենսաթոշակային խնայողությունները: Ընդ որում` օտարերկրյա քաղաքացու գումարը փոխանցվում է տվյալ
երկրում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին:
Նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը
վարողին՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա՝ կցելով անհրաժեշտ հավաստող փաստաթղթերի պատճենները:
Հայաստանում աշխատող օտարերկրյա մասնակիցը դիմումը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն:
Մասնակիցների ռեեստրը վարողը դիմումի հիման վրա մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարում է և
համապատասախան միջոցները վճարում է նրան ամբողջությամբ` դիմումը և կից փաստաթղթերը ստանալուց հետո 10
աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ օտարերկրյա մասնակցի:
Օտարեկրյա մասնակցի կենսաթոշակային միջոցները փոխանցվում են համապատասխան պետությունում նրա
անդամակցած կուտակային կենսաթոշակային ֆոնդին:
Եթե օտարերկրյա մասնակիցը այդ երկրում կուտակային համակարգի մասնակից չէ, ապա իր կուտակային կենսաթոշակը
կստանա կենսաթոշակային տարիքում ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով:
Իմացի΄ր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել