Նորություններ

ՀՀ ԱԺ պատգամավորները մեկնում են գործուղումների

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 2-6-ը ներառյալ Անդորրա լա Վեյլա (Անդորրայի Իշխանություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Արարատ Միրզոյանը եւ Կարեն Բեքարյանը:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 22-25-ը ներառյալ Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել