Նորություններ

Խոսրովի արգելոցում դեռևս առկա են ծխացող օջախներ

Օգոստոսի 16-ին, ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտիյան ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 12-ին, Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է: Աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ: Հանգեցման աշխատանքների մեջ ներգրավված են ՌԴ ԱԻՆ, բնապահպանական և Զինված ուժերը, ինչպես նաև բնակչությունը:

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել