Մշակվող հայեցակարգով մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ կմնա. նախարար

«Ե՞րբ են անդրադառնալու մինչև 2035 թվականի էներգետիկ զարգացման ծրագրին»,- այսօր դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հարցրեց գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը:

Նախարարը տեղեկացրեց 2017-2035 թվականի էներգետիկ զարգացման հայեցակարգը գործադիրի վերնական կներկայացվի մինչև սեպտեմբեր: Նրա խոսքրով՝ մինչ այս նույնպես քննարկվել է ծրագիրը կառավարության հետ, եղել են դիտողություններ, ուստի դրա վրա կատարվում են փոփոխություններ:

Նա նաև հայտնեց, որ ըստ հայեցակարգի՝ մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ կմնա: Միակ խնդիրը կայունացման հիմնադրամի ստեղծման հարցն է. «Այն հնարավրություն կտա, որ պահպանվեբ սակագներն այն մակարդակի վրա, ինչն առկա է՝ չեզոք պահելով արտաքին ազդեցությունից»,- հայտնեց պարոն Մանուկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել