Իրազեկում՝ երկարաձգված ժամկետով անձնագրերով ելքի վիզա ստանալու մասին

Ինչպես տեղեկացրել էինք 12.08.2017թ.-ից այևս չեն երկարաձգվելու հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները, իսկ մինչ այդ երկարաձգվածները պահպանելու են իրենց վավերականությունը մինչև երկարաձգման կնիքում նշված ամսաթիվը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը.

«Հաշվի առնելով այն, որ անձնագրում օտարերկյա պետություններում վավերականության նշում կատարելու (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա) և անձնագրի ընդհանուր վավերականության ժեմկետի երկարաձգման գործողությունները կատարվում են նաև սահմանային անցման բոլոր կետերում, շաբաթվա ցանկացած օրերին և ժամերին, կարևոր է իմանալ նաև հետևյալը:
–Եթե այս պահին լրացած է լինում անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը և այն երբևէ չի երկարաձվել, մեկ անգամ կարող է երկարաձգվել ոչ միայն անձնագրային ծառայություններում, այլ նաև պետական սահմանի անցման կետերում և միաժամանակ անձնագրում նշում կատարվել օտարերկյա պետություններում վավերական լինելու մասին (ելքի վիզա):
12.08.2017թ.-ից սկսած պետական սահմանի անցման կետերում նույնպես հնարավոր չի լինի երկարաձգել անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը, բնականաբար դրա հետ միասին հնարավոր չի լինի իրականացնել օտարերկյա պետություններում վավերական լինելու մասին նշումը:
____________________________________________________
Իսկ այն դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետը մինչ 12.08.2017թ. երկարաձգված կլինի կամ լրացած չի լինի անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը, պետական սահմանի անցման բոլոր կետերում շարունակվելու է գործել անձնագրում օտարերկյա պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու ծառայությունը:
Այդ դեպքում գործողությունը կատարվում է ընդհանուր հիմունքներով. մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիները պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական կամ զինհաշվառումը հավաստող այլ փատաթուղթ:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել